HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարունը` չվող թռչունների հետ

Արդեն 8-րդ անգամ մեկնարկեց «Գարնանն ընդառաջ» ծրագիրը, որն իրականացվում է BirdLife միջազգային կազմակերպության կողմից, իսկ Հայաստանում` Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից և նպատակ է  հետապնդում դիտելու և գրանցելու չվող թռչուններին ողջ Եվրեպայում և Կենտրոնական Ասիայում: Այն ամենամյա կրթական ծրագիր է, որն այս տարի սկսվել է փետրվարի 12-ին  և տևելու է մինչև հունիսի 21-ը: 

«Գարնանն ընդառաջը» միավորում է Եվրոպայի և Աֆրիկայի բնակիչներին, որոնք հետևում և գրանցում են լայնորեն տարածված 5 թռչնատեսակների գարնանային վերադարձը: Մասնակիցները հետևում են գարնան հերթափոխին մայրցամաքների միջև և գրանցում իրենց դիտարկումները www.springalive.net  կայքում: Երեխաների մեծամասնությունը, ովքեր մասնակցում են «Գարնանն ընդհառաջ» ծրագրին առաջին շփումն են ունենում թռչունների հետ և հնարավորություն են ստանում դիտարկելու և ավելին իմանալու նրանց մասին:

Եվրոպայից Աֆրիկա միգրացիա կատարող թռչունների դիտարկումը բացառիկ հնարավորություն է տալիս` պատկերացնելու, որ թռչունները չվելիս սահմաններ չեն ճանաչում և այդ ընթացքում հաղթահարում են բազմաթիվ մարդածին խոչընդոտներ, ինչպիսիք են՝ բախումը էլեկտրալարերի հետ, բնադրավայրերի տարածքների կրճատումը և որսորդությունը:

«Գարնանն ընդառաջի» պատմության մեջ 2012թ-ը համարվում է ամենահաջողակ տարին, քանզի գրանցվել է 173,140 դիտարկում: «Գարնանն ընդառաջի» ողջ ընթացքում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառումներ, որոնք լինելու են հետաքրքրաշարժ և կրթական բնույթի՝ էքսկուրսիաներ, թռչնատեսակների մասին տեղեկություններ և զանազան մրցույթներ:

«Գարնանն ընդառաջի» նմանատիպ միջոցառումները դարձնում են ծրագիրը ավելի հայտնի լայն լսարանի համար` երեխաների, նրանց ընտանիքների, ուսուցիչների և թռչնասերների համար: «Գարնանն ընդառաջի» յուրաքանչյուր մասնակից  կարող է նաև վայելել խաղեր և գրել իր սեփական «Գարնանային օրագիրը»` www.springalive.net կայքում:  

Ծովինար Հովհաննիսյան

Գարնանն Ընդառաջ ծրագրի կոորդինատոր

Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն

www.aspbirds.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter