HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փետրվարի 18-ից կգործի Ակնալիճի վարչական տարածքում տեղադրված նոր արագաչափը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի փետրվարի 18-ից գործարկվելու են «Մ-5 Երևան- Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 32.3-րդ կմ հատվածում (Ակնալիճ գյուղի վարչական տարածք)՝ Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք և Արմավիր քաղաքից դեպի Երևան քաղաք ուղղությունների վրա նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter