«Չորրորդ ինքնիշխանություն». կաթողիկոսի նոր բիզնեսը
Ինչպես հայտնի է, Հայաստանում ավտոկանգառների բիզնեսը օրեցօր բարգավաճում է: Գաղտնիք չէ նաեւ այն հանգամանքը, որ մի քանի րոպե ավտոկանգառում կայանալու դեպքում, միեւնույնն է, վարորդները վճարում են սահմանված գումարը, որը կազմում է միջինը 200-500 դրամ, սակայն վճարման կտրոն այդպես էլ չեն ստանում:
«ՉԻ» տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքի Մայր տաճարին հարող տարածքում ավտոկայանատեղերի համար սահմանված գումարները «ֆանտաստիկ» են: այստեղ 10 րոպե կայանալեն անվճար է, սակայն, եթե անգամ մեկ րոպե ուշացար, պարտադիր վճարը դառնում է 1500 դրամ, եւ այս դեպքում էլ դարձյալ կտրոն չեն տալիս: Ստացվում է՝ Մայր տաճարում մոմ վառել ցանկացող բազմաթիվ այցելուներ չպետք է ժամանակ վատնեն, ասենք, աղոթելու համար կամ էլ եկեղեցում իրենց անելիքը պետք է ավարտեն 10 րոպեում: Հակառակ դեպքում «ստայանշիկի» կողմից կենթարկվեն 1500 դրամ արժողությամբ «տուգանքի»:
«ՉԻ» հետ զրույցում վարորդները նշել են, որ նման արտառոց գների որեւէ տեղ չեն հանդիպել: Անգամ «Զվարթնոց» օդանավակայանում չեն գործում այսպիսի սակագներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել