HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Եղիշե Պետրոսյան. «Ես սապոնագիտության դոկտոր չեմ»

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը թերթի հետ զրույցում հետեւյալ կարծիքն է հայտնել. «Պետությունը չի կարողանում զատել արվեստագետին ոչ արվեստագետից: Բաժանած մեդալներից ու պարգեւներից դա շատ ակնառու է: Ես կտարանջատեի զուտ կատարողին ինչ-որ բան ստեղծողից: Մարդ կա՝ երգում է, դա իր վաստակն է, բայց մարդ կա՝ դպրոց է ստեղծում, բազում աշակերտներ տալիս, սերունդ է դաստիարակում: 43 տարի է՝ ես գործունեություն եմ ծավալում»:

Հարցին, թե այս տարիների ընթացքում պետական ինչ պարգեւ է ստացել, արդյոք վաստակավոր արտիստի կոչում էլ չունի, Պետրոսյանն ասել է. «Չէ, չէ, չէ, ես ով եմ, որ նման բանի հավակնեմ: Դրա համար ես պետք է քարոզարշավներին շատ ակտիվ լինեմ կամ սապոնագիտության դոկտոր լինեմ ու լիքը-լիքը նման բաներ: Ես այդպես չեմ կարող, չեմ անի: Մի անգամ մշակույթի նախարարության կողմից մի մեդալ տվեցին, այն էլ՝ առանց թղթի, ուղղակի կախեցին, հետո կախիչը պոկվեց, ընկավ, այդպես էլ պահել եմ»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter