«Հայկական ժամանակ». թեման լրջանում է
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին մոտ կանգնած թերթի աղբյուրների հավաստմամբ՝ «Կարֆուր» ցանցի առաջ հարուցած խոչընդոտները կարող են ծանր հետեւանքներ թողնել ՀՀ վարկանիշի վրա:
Մասնավորապես, Հայաստանի դիրքը «Դուինգ բիզնես» սանդղակում կարող է մի քանի տասնյակ միավորով հետ ընկնել՝ «Կարֆուրի» մուտքը Հայաստան խոչընդոտելու պատճառով: Ըստ որոշ հաշվարկների՝ ներկայիս 32-րդ հորիզոնականի փոխարեն մեր երկիրը կարող է հայտնվել 5 կամ 6-րդ տասնյակում: «Կարֆուրի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ թերթը հարցեր է հղել ֆրանսիական այդ ցանցի կենտրոնական գրասենյակ, որտեղից ստացված կարճ ու ստանդարտ պատասխանից ակնհայտ է դառնում, որ իրավիճակը դեռ չափազանց անորոշ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել