ՀՀ դեսպանի հանդիպումը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ
Փետրվարի 13-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխ Լուբնա Ալ Կասիմիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ 2013 թ. ապրիլի 30-ից մայիսի 2-ը Դուբայում կայանալիք «Ամենամյա ներդրումային համաժողովին» հայկական կողմի մասնակցության և զուգահեռ հայ-էմիրաթյան գործարար համաժողովի երկրորդ փուլն անցկացնելու հետ կապված խնդիրներ:
ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը բարձր է գնահատել երկկողմ առևտրատնտեսական փոխգորածկցության զարգացմանն ուղղված քայլերը և պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմի ցանկացած նախաձեռնությանը:
ՀՀ ԱԳՆ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել