HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը

Զինված հակամարտություններից հետո խաղաղապահ և խաղաղ համագոյության թեմայով կլոր սեղանին մասնակցելու համար Կիպրոսից փորձագետների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ բողոքի կապակցությամբ Բրիտանական «Միջազգային տագնապ» կազմակերպության ղեկավարությունը  հաղորդագրություն է տարածել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը և տարածաշրջանի ղեկավարները տեղեկացված են եղել նախատեսվող կլոր սեղանների և հանդիպումների շարքի մասին:

Միևնույն ժամանակ հաղորդագրության մեջ կոնկրետ չի նշվում, որ հենց Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարությունն է միջոցառման շուրջ անառողջ իրարանցման առիթ դարձել, այլ բավականին անորոշ կերպով խոսվում է «ԶԼՄ-ներում որոշ հրապարակումների» մասին, որոնք ստիպել են «Միջազգային տագնապ»-ին պարզաբանումներով հանդես գալ:

Բացի դրանից, հաղորդագրության մեջ հաստատվում է, որ կլոր սեղանի կազմակերպիչները նախօրոք բոլոր կողմերին ներկայացրել են սպասվող միջոցառումների մանրամասները և խորհրդատվություններ են անցկացրել տարածաշրջանի ղեկավարների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները խորհրդակցություն չեն անցկացրել կազմակերպիչների հետ և ոչ էլ խոչընդոտել են միջոցառման անցկացմանը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին հետագայում նոր թյուրիմացություններից խուսափելու համար իրերը կոչել իրենց անուններով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter