HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում Ռուսաստանում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին հայրենիքին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ հավելելով, որ նրանց կողմից կատարվող աշխատանքը նպաստում է Վաղուհաս գյուղի եւ Մարտակերտի շրջանի 
սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հոգեւոր ոլորտների զարգացմանը:

Քննարկվել են նաեւ մի շարք նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter