Պայթյուն՝ ավտոգազալցակայանում
Փետրվարի 13-ին՝ ժամը 14.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր - Արմավիր ավտոճանապարհին` ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մեծամոր քաղաքի Կոմունալ ձորի թիվ 3 հասցեում գտնվող «Կարինե Մարգարյան» ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցակայանի կոմպրեսատորային սրահում տեղի է ունեցել գազի արտահոսք, որը ուղեկցվել է պայթյունով: Պայթյունից փլուզվել է սրահի արտաքին պատից` 5-6 քմ և վնասվել սրահի տանիքը` 5-6 քմ:
Պայթյունի հետևանքով 1966 թ. ծնված Գագիկ Մայիլյանը առաջին կարգի այրվածքներով տեղափոխվել է Մեծամորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել