HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ը ներկայացնում է Վրաստանում ռոումինգ ծառայության նոր սեզոնային զեղչ` բոլոր մուտքային զանգերը 49 դրամ

21 հունիսի 2011, Երևան «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Beeline երկրներ» ծառայության նոր սեզոնային զեղչի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Beeline բաժանորդները, Վրաստանում «Mobitel» ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվելիս, կարող են ստանալ զանգեր 49 դրամ/րոպե սակագնով, ինչպես նաև զանգահարել Վրաստանի և Հայաստանի բոլոր բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին` 69 դրամ/րոպե սակագնով:

«Beeline երկրներ» ծառայությունը գործում է մինչև 2011 թ.-ի սեպտեմբերի 1-ը: Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը:

«Հանդիսանալով կապի միասնական օպերատոր և ռոումինգ գործընկերների քանակով ավանդական առաջատար Հայաստանում, «ԱրմենՏել» ընկերությունը կրկին խթանում է սակագների իջեցումը, այդ թվում միջազգային կապի: Մեր նախաձեռնությունը նպատակ ունի  դարձնել կապի ծառայություններն ավելի մատչելի, իսկ մեր հայրենակիցների հանգիստը հարևան երկրում ավելի հարմարավետ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Beeline երկրներ» ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ: «Beeline երկրներ» ծառայության, ինչպես նաև ռոումինգում միջազգային զանգերի սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:

Հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter