HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացու դիակը հայտնաբերվել է խոհանոցի հատակին

Երեկ՝ ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 33ա շենքի 114-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խմբերը:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնու, է, որ ժամը 10.53-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել 1951 թ. ծնված Լևոն Հարությունյանի դին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter