«Հրապարակ». խախտե՞լ է արդյոք Բագրատյանը էթիկան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տված բավականին աղմկոտ հարցազրույցում տեսակետ է հայտնել, որ մարգինալ ուժերի հույսին մնացած Հրանտ Բագրատյանն իր օրերում չի մասնակցել ՀԱԿ քաղխորհրդի նիստին, որտեղ քննարկվում էր նախագահական ընտրություններին ՀԱԿ մասնակցության հարցը, «Ինքնուրույն որոշում է կայացրել. թող գար, ջարդեր այդ մթնոլորտը` սեփական արգումենտներով»,- պնդում է Զուրաբյանը:
Սակայն, ինչպես տեղեկացնում են ՀԱԿ թերթի աղբյուրները, նախագահական ընտրություններին մասնակցության հարցը ՀԱԿ քաղխորհրդում քննարկվել է ևս երկու անգամ, որոնց ժամանակ Հրանտ Բագրատյանը տեղեկացրել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը, ինքն առաջադրվելու է: Առարկություն գրեթե չի եղել, ասել են` «մի երկու օրից կերևա, թե ինչ ենք անելու»:
Բագրատյանն այդ մասին տետ ա տետ տեղեկացրել է նաև Տեր-Պետրոսյանին: Ապա ստիպված է եղել երկու անգամ հետաձգել իր կուսակցության համագումարը, որից հետո համագումար է հրավիրել, առաջադրվել է որպես թեկնածու` պայմանով, որ Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում կհանի թեկնածությունը: «Բանն այն է, որ Տեր-Պետրոսյանն ու Զուրաբյանն ունեին երկու սցենար` պաշտպանել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, նրա չառաջադրման դեպքում էլ ինքը` Լևոն Զուրաբյանն էր ցանկանում առաջադրվել, ինչին էլ խանգարեց Բագրատյանը` «հաստատելով» Օսկանյանի հետ գաղտնազրույցի զուրաբյանական թեզը, որ Բագրատյանը «գծի» մեջ չէ»,-ասաց ՀԱԿ թերթի զրուցակիցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել