«Հայկական ժամանակ». խոստովանիցի՞ք
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը, իր փետրվարի 12-ի նիստում քննարկելով առաջիկայում Հայաստանում սպասվող գնաճի ցուցանիշը, ընդգծել է, որ սպասվում է գազի սակագնի աճ, ընդ որում` դա կարող է հանգեցնել բարձր ընդհանուր գնաճի:
Այն, որ առաջիկայում սպառողներին մատակարարվող գազի սակագինը բարձրանալու է, հայտնի է բոլորին, բայց որևէ պաշտոնական մարմին այդ մասին հրապարակային կանխատեսումներ չի անում: Փաստորեն, ԿԲ-ն առաջինն է:
Թերթը հիշեցնում է, որ ի հեճուկս մեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների, թե ՌԴ-ից մատակարարվող գազի հազար խմ-ի գինը 180 դոլար է, մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այդ գազը Հայաստանին արդեն վաղուց մատակարարվում է 254 դոլարով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել