HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ձերբակալվածի զոքանչը վստահեցրել է, թե Հայրիկյանի մահափորձի պատվիրատուն էպոսագետն է

Պարույր Հայրիկյւսնի դեմ իրականացված մահափորձը կատարելու կասկածանքով ձերբակալված Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի գործը գնալով նոր երանգներ է ստանում: Խաչատուր Պողոսյանի զոքանչը թերթի հետ զրույցում վստահեցրել է, թե մահափորձի պատվիրատուն ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է, որն իրենց հարևանն է: «Հիմա Վարդան Սեդրակյանը փրփուրներից է կախվում և Խաչիկին է վարկաբեկում, ասում է, թե Խաչիկը սա է, նա է: Այո, Խաչիկը ամեն ինչ է, բայց ոչ մարդասպան: Դա քո ձեռագիրն է, Վարդան Սեդրակյան, դու ես պատվիրատուն»,-ասել է ձերբակալվածի զոքանչը:

Վարդան Սեդրակյանը, սակայն, չի ցանկացել մեկնաբանել այդ խոսքերը: «Ես ինչ-որ մեկի հարազատների ասածը չեմ մեկնաբանում, դրա համար կա համապատասխան ծառայություն»:

Մեկնաբանություններ (2)

Վ. Առաքելյան
Ով ուզում է վստահեցնի, թեկուզ հատուկ ծառայությունները, քննիչների ոհմակը և վերջում էլ դատախազն ու դատարանը, միևնույնն է, ոչ այս, շինարարական արհեստներին տիրապետող տղաներն են դեբիլ, ոչ մեր օրերի պատմությունը չիմացող և իրեն էպոսագետ համարողը, որպեսզի ատրճանակը մեկ այլ մրցակից թեկնածուի համար տանը պահի: Պարզից էլ պարզ է, Ընտրակաշառքներով, սպանություններով ընտրատեխնոլոգիաներին տիրապետում է միայն մեկ ուժ, որն էլ նախորոք մշակել է մի կրակոցով միանգամից երկու վտանգ ներկայացնող թեկնածու ոչնչացնելու հնարքը: Իսկ դուք երբևիցե հարց չեք տալիս, թե ինչու մահափորիձից հետո ամենց շատ վնաս կրեց հայերենին բոլորից վարժ տիրապետող, հայրենիքը սիրող և մեր պատմության ու երկրի կառավարման մասին խորը գիտելիքներ ունեցող թեկնածուն` Հայրիկյանը: Ավազակ տխմարներին գովազդելու կամ հայրենասերներին հակագովազդով ասպարեզից վերացնելու ամենամեծ փորձը հայոց ցեղասպանությունը իրականացրած `խորհրդային և մեր իշխանության մարմինները ձևավորած, Համաշխարհյին գաղտնի կառավարության ձեռքի գործն է: Նրանց ունեցած ահռելի միջոցների ուժով, մեծամասնություն կազմող ծախու լրագրողներն են ձևավորում խեղաթյուրված հասարակական կարծիք:
ընթերցող
Երբ նայում ես, թե ինչ է կատարվում այս թեմայի տակ, նկատում ես, որ բոլորովին էլ հարցը չի վերաբերում Հայրիկյանին կամ Սեդրակյանին: Խոսքը գնում է ազգային ամենագլխավոր արժեքներից մեկի` ոգու կործանման մասին: Էպոսագետը մեր մեջ ասոցացվում է Սասունցի Դավթը, համենայնդեպս այդպես են մտածում շատ-շատերը: Ասելու էլի բան կա?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter