HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». քաղաքապետը խիստ նկատողություն է տվել դպրոցի տնօրենին

Օրերս համացանցում հայտնվել էր մի տեսագրություն, թե ինչպես է Երևանի Դավիթաշեն համայնքում գտնվող թիվ 192 դպրոցի տնօրեն Ալվարդ Թադևոսյանը ծնողական ժողովի ժամանակ, դպրոցի խնդիրներից բացի, խոսել նաև ձեռքբերումների մասին` վերագրելով դրանք Հանրապետական կուսակցությանը:

Տնօրենը ծնողներին առաջարկել է իր օգնությունը ՀՀԿ-ին անդամագրվելու հարցում` նշելով, որ ինքն էլ ՀՀԿ-ական է, և ծնողները կարող են ցանկացած հարցով հանգիստ դիմել իրեն: Այդ ամենը տեսաձայնագրել է ժողովին ներկա ծնողներից մեկը, որը ժողովի ավարտից հետո տնօրենից հետաքրքրվել է, թե ինչու է նա քարոզչություն անում հօգուտ ՀՀԿ-ի:

Տնօրենը հունից դուրս է եկել ու հենց միջանցքում մի ամբողջ «բազար» է սարքել: Ֆեյսբուքում այս տեսագրությունը բավականին կոշտ արձագանքների արժանացավ:

Թերթի տեղեկություններով` օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիստ նկատողություն է տվել թիվ 192 դպրոցի տնօրեն Ալվարդ Թադևոսյանին` նման պահվածքի և ՀՀԿ-ին քարոզելու համար: Նույն բախտին է, ի դեպ, արժանացել թիվ 191 դպրոցի տնօրենը: 

Մեկնաբանություններ (1)

GEGHAM
Հետքին....Լավ կլիներ գրեիք թե որ դպրոցներում ՀՀԿ-ի օգտին քարոզզչություն չի տարվել...Եթե հեռացնեին տնորենին մարդիկ կհամոզվեին որ ՀՀԿ-ի կողմից նման հրահանգ չի եղել ողղակի տնորենն է կիսագրագետ և ՀՀ օրենքներին ծանոթ չէ....Մնացած տնորեններ մասով առաջներդվում են.Не пойман - не вор..սկզբունքով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter