HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի ղեկավարությունն ընդունել է Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման մասնակիցներին

Փետրվարի 13-ին Թբիլիսիում ընթացող Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այնուհետև հանդիպում կայացավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թբիլիսիում կայացած նախարարական ոչ պաշտոնական համաժողովի արդյունքները, ինչպես Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությունը և Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Վլադիմիր Լյամկեի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառների զարգացմանն առչվող հարցերին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter