HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռում սկսվեց Տյառնընդառաջի տոնակատարությունը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տյառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը:

Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն և անդաստանի կարգ:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից վառած մոմով` Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի շրջափակում ներկայությամբ հարյուրավոր ուխտավորների վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների և ազգային երգերի կատարումներով: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter