HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Սևան ճանապարհին մեքենան ընկել է ձորը

Փետրվարի 13-ին` ժամը 22.01-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան–Սևան ավտոճանապարհին` «Արծվի» հուշարձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ արձագանքման և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգա­մանքներում «ԲՄՎ» մակնիշի 33 TU 576 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը` հայտնվելով գետում:

Հրշեջ–փրկարարները ձորից դուրս են բերել Առինջի բնակիչ, 1990 թ. ծնված, Տիգրան Սահակյանին: Վերջինս տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter