
«Ջի Էյջ Սթորիջ»-ի գործով ցուցմունք տվեց ընկերության հաշվապահը
Շենգավիթի դատարանում ցուցմունք տվեց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանը:
Այս առիթով նա հատկապես նշեց, որ ցանկացած դրամական շարժ անհնար էր իրականացնել առանց տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, որն էլ ամեն ինչ կատարում էր խնդրո առարկա ամբողջ ժամանակմիջոցին` ընկերության վարչական ու գործադիր գերագույն ղեկավար՝ Սևակ Արծրունու գիտությամբ և թելադրանքով:
Որպես իր այս և այլ ասվածների ապացույց ու գրավոր փաստեր՝ հաշվապահը դատարանին ներկայացրեց բազմաթիվ հատկանշական ու անհերքելի վավերաթղթեր:
Նիստի ընթացքում տեղի ունեցան նաև այլ դատական իրադարձություններ:
Հիշենք, որ նախորդ դատական նիստերից մեկում հարցաքննվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Ե. Զադոյանը, ով շեշտել էր, որ ոչ մի ելակետային թիվ ինքն անձամբ չի հայտնաբերել: Բոլոր ելակետային տվյալները հիմք է ընդունել քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից իրեն տրամադրված՝ արդեն իսկ գնահատված թվերից: Դատական գործընթացի շնորհիվ մինչ այդ հայտնաբերված տվյալների լույսի տակ լուրջ ու հիմնական հարցականներ են ձևավորվում թղթածրարում:
Հարթունյան ընտանիքի մամլո բաժին
Մեկնաբանել