«Հրապարակ». ո՞ւմ է ընտրելու Ծառուկյանի փեսայի հայրը
ԲՀԿ ներկայացուցիչ, Գագիկ Ծառուկյանի խնամի, Աբովյանի քաղաքապետի հայր, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանից փորձեցինք ճշտել` ո՞ւմ է ընտրելու նախագահական ընտրություններին:
Երկար լռությունից հետո նա ասաց. «Մեր քաղխորհուրդը որոշումը կայացրել է, իմ կարծիքով, դուք այդ մասին գիտեք՝ ես քվեարկելու եմ մեր քաղխորհրդի որոշման համաձայն»:
Այսինքն՝ ինչպես Ձեր որդի՞ն: «Այո»: Բայց ասում են, որ նա աշխատում է Սերժ Սարգսյանի համար, մնացածներին կոչ է անում քվեարկել նրա օգտին, համ էլ կազմուպատրաստ դիմավորել էր Սերժ Սարգսյանին:
«Ինքը պետական աշխատող է, մոռանո՞ւմ եք դա»: Իսկ կարմիր գորգն ո՞վ էր փռել Սերժ Սարգսյանի ոտքերի տակ, ի՞նչ եք կարծում:
«Երեւի Հանրապետականը»: Առանց քաղաքապետի գիտությա՞ն, չէ՞ որ բոլորը նրան «կկասկածեին»: «Միգուցե»` եզրափակեց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել