HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Может завтра, а может послезавтра

Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը 2008 թ. իր նախընտրական ծրագրում խոստացել էր քաղծառայողների աշխատավարձերը 2012 թ. բարձրացնել` հասցնելով 207 հազար դրամի: Սակայն ոչ 2012 թ., ոչ 2013 թ. նրանց աշխատավարձերը չբարձրացվեցին նույնիսկ 100 դրամով:

ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը «Ժողովրդի» հետ զրույցում, մեկնաբանելով այս հանգամանքը, նշել է, թե պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է:

«Կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսված է 2014 թ. 20 տոկոս, 2019 թվականին էլ եւս 20 տոկոսով աշխատավարձի աճ ապահովել»,-տեղեկացրեց Բադալյանը: Ինչպես ասում էր «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսը` Может завтра, а может послезавтра:

Մեկնաբանություններ (2)

Gegham
Ս.Սարգսյանը հո չի կարող բոլորին հասնի...Թող ամեն մարդ իր գլխի ճարը տեսնի,...
Gagik
միանգամից ոչ մի բան չի լինում,երբ պետություն ունենանք,, պետական մտածելակերպ ունեցող իշ;անաորներ,չեն լինի բարոյական որակներից զուրկ տղաներ և կգործի օրենքները,էն ժամանակ բոլորի աշխատավարձները կբարցրանան և մարդիկ չեն մտածի երկիրը լքելու մասին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter