HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». նախընտրական գազիֆիկացումներ

Երեւանի ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 2 մլն դրամը «16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքներին աջակցություն» ծրագրով «Երեւան» հիմնադրամին հատկացնելու մասին որոշմանը: 

Հիշեցնենք, որ դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեծ շքախմբով այցելել էր 16-րդ թաղամաս եւ բնակիչներին խոստացել, որ նրանց բնակարանները շուտով կգազաֆիկացվեն, սակայն, ինչպես հետո պարզվեց, այդ «գործը» իրշանությունները պահեցին ավելի կարեւոր իրադարձության համար՝ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի օգտին դիվիդենտներ շահելու նպատակով:

Այս օրերին 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերում աշխատանքային եռուզեռ է, իսկ բնակիչներին այդ աշխատանքները փորձում են ներկայացնել իբրեւ Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսեւորում։

Ի դեպ, ավագանու նիստում կրկին մի քանի համայնքային նշանակության բնակարարններ օտարվեցին։ Բնակարանները հիմնականում տրվում են բազմանդամ ընտանիքներին, որտեղ ընտրողներն ավելի մեծ քանակ են կազմում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter