HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Թ. Հակոբյան. «Մեղադրում են փողեր «լվանալու» մեջ, չհասկանալով, թե ինչ է նշանակում «փողեր լվանալ»

Երեկ Երևանի «Սիվիլիթաս» հիմնադրամի և Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդի Ստեփանակերտում կազմակերպած «Հայաստանի ընտրությունները և հակամարտությունը» թեմայով քննարկման ժամանակ հարցեր տվեցին ոչ միայն բանախոսներին, այլև քննակումը վարող «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանին, թեև վերջինս ներկաներին խնդրել էր հարցեր տալ միայն բանախոսներին:

Արցախցիներից մեկին հետաքրքիր էր «Սիվիլիթասի» գործը. «Վարդան Օսկանյանին դատի են տվել «Սիվիլիթաս» հիմնադրամում կատարված ինչ-որ զեղծարարությունների համար, հիմա, կարծես, մամուլը լռել է դրա մասին, դրա մասին չեն խոսում ու չեն գրում: Ուղղակի կուզենայի իմանալ՝ ինչո՞ւմն է խնդիրը և ի՞նչ է կատարվում ներկա պահին»:

Թաթուլ Հակոբյանն ասաց, որ բարդ հարց է և այդ ամենի մասին տհաճ է իր համար խոսել. «Իննը ամիս է՝ այդ գործընթացի մեջ ենք, իհարկե, ոչ անձամբ ես: Առանց որևէ ապացույցի մեղադրում են փողեր լվանալու մեջ, չհասկանալով թե ինչ է նշանակում, փողեր լվանալ: Համենայնդեպս, այդ գործը ընթքացքի մեջ է և, կարծես, այդ հոդվածով չեն կարողանում որևէ բան ապացուցել»:

Թաթուլ Հակոբյանն ավելացրեց, որ հարկային տեսչությունն արդեն վեց ստուգում է կատարել և 100 դրամի զեղծարարություն չի գտել. «Հիմա այլ բաներ են ստուգում, թե, ասենք, քանի լիտր բենզին ենք ծախսել՝ տասնո՞ւթ, թե՞ քսան: Այ, այդ աստիճան իջել են հատակ: Այսինքն՝ գործը սկսեցին շատ բարձր կետից, վստահաբար, քաղաքական նկրտումներից ելնելով, իսկ հիմա շատ ցածր կետի վրա են, և հուսանք՝ այս ամենը շուտով կավարտվի»:

Թաթուլ Հակոբյանն օրինակ բերեց նախկին արտգործնախարարներից Ալեքսանդր Արզումանյանին, ում նույնպես մեղադրեցին նույն հոդվածով. «Նրան մեղադրում էին նրա համար, որ ինքը փող է լվացել, իսկ այդ փողերը նրան ուղարկել է իր ընկերը Մոսկվայից: Հիմա այդ մարդու փողերը, բանտ նստելուց հետո, իրեն են վերադարձրել: Այսինքն՝ այն փողերը, որի համար ինքը նստել է, իրեն են վերադարձրել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter