Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարության առնչությամբ նախապատրաստվում են նյութեր
Ըստ փետրվարի 14-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակված ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարության՝ Վարուժան Գ.-ն փետրվարի 12-ին տեղեկացրել է, որ Մարտունի քաղաքի բնակիչներից շատերին գրանցում են Երևանում, որպեսզի քվեարկեն և Մարտունիում և Երևանում:
«Ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Բացի դրանից՝ երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում գրություն է ստացվել, որ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ինտերնետային կայքում զետեղվել է հաղորդում, ըստ որի՝ Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորը հավաքագրել է երիտասարդների անձնագրային տվյալները` հորդորելով ընտրել իր կողմից նշած թեկնածուին:
Մեկնաբանել