HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ անձնագրերի հանձնման արարողություն Լիբանանում

Փետրվարի 14-ին և 15-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն

Միջոցառման սկզբին հնչել է ՀՀ օրհներգը: Այնուհետև ներկաներին շնորհավորական խոսքով դիմել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին լիբանանահայերի շրջանում նկատվում է Հայրենիքի հանդեպ մեծ հետաքրքրության, վստահության աճ, որն արտահայտվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումների կտրուկ աճով:

Նա ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է ՀՀ նախագահի հրամանագրով և  Հայաստանի քաղաքացի դառնալը յուրաքանչյուրի համար մեծ պատիվ ու հպարտություն է, իրավունքների  ընձեռում և պատասխանատվություն:

Դեսպանը բարձր է գնահատել Լիբանանի կենսունակ ու ստեղծագործ հայ համայնքի դերը Սփյուռքի քաղաքական, հոգևոր և մշակութային կյանքում: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ անձնագրի ստացումը նոր հնարավորությունն է ընձեռում մեր հայրենակիցների  համար հաճախակի այցելելու Հայաստան, մասնակցելու համահայկական նշանակություն ունեցող միջոցառումներին, նաև՝ գիտելիքներով, փորձով և ներդրումներով Հայրենիքի զարգացմանը:

Հանդիսավոր երդման արարողությունից հետո դեսպան Քոչարյանը 200-ից ավելի լիբանանահայերին հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրերը: Լիբանանում ՀՀ դեսպանությունը վերջին շաբաթների ընթացքում ՀՀ անձնագրեր է հանձնել նաև շուրջ 60 սիրիահայերին, որոնք քաղաքական զարգացումների բերումով ժամանակավոր բնակություն են հաստատել Լիբանանում: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter