HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը հանգստացրել է ԼՂՀ իշխանություններին

Ինչպես հաղորդում են «ՉԻ» ղարաբաղյան աղբոյրները, ԼՂՀ իշխանությունների ներսում չափազանց հանգիստ մթնոլորտ է տիրում, եւ դա է պատճառը, որ վերջիններս չեն փորձում հանդես գալ որեւէ հայտարարությամբ` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Պատճառը, թերթի տեղեկություններով, այն է, որ երկու օրից Կազան մեկնող Սերժ Սարգսյանը օրերս հասցրել է հանգստացնել Ղարաբաղի իշխանություններին` ասելով, թե Կազանում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենալու: Ղարաբաղի իշխանություններն էլ, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ ցանկության դեպքում կարող էին «ոչ» ասել ցանկացած փաստաթղթի, եւ որոնց ներկայում հարմար առիթ է պետք` Հայաստանի իշխանությունների դեմ դուրս չգալու համար, օգտագործելով Սարգսյանի հավաստիացումները, որոշել են այլեւս որեւէ կերպ չարձագանքել Կազանի հանդիպմանն ու որեւէ բացասական տեսակետ չհնչեցնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter