HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեներալ-գնդապետ Գերասիմովը՝ նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովին:

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու ընթացիկ փոխգործակցության ծրագրերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter