HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». «Օրինաց երկիր»-ը խրվել է պարտքերի մեջ

Իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցությունը խրվել է պարտքերի մեջ, ինչի արդյունքում հայտնվել է դատարանի առաջ: Պարզվում է` այս կուսակցությունը չի վճարել տարածքի վարձակալության գումարը` կուտակելով 5 մլն 336 հազար 892 դրամի պարտք:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ փետրվարի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` պահանջելով ՕԵԿ-ից բռնագանձել ավելի քան 13 հազար դոլարի հասնող գումար:

Հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ, դատավոր է նշանակվել Գայանե Կարախանյանը: Ի դեպ, ըստ պաշտոնական փաստաթղթերի` սա առաջին դեպքը չէ, երբ «Օրինաց երկիր»-ը նույն պատճառով հայտնվում է դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter