HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 1500 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցնող շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Հրադադարի խախտման դեպքերի շեշտակի աճ է արձանագրվել հատկապես փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը և այսօրվա ընթացում: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն նշված ժամանակահատվածում դիպուկահար զենքերից, ինքնաձիգերից և գնդացիրներից ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter