Քաղաքապետի որդին վիճաբանության մասնակի՞ց
Մոտ մեկ ժամ առաջ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել: Ըստ արմավիրցիների` հնչել է նաեւ կրակոցներ:
Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել: Ըստ նրա` վիճաբանության մասնակիցներն այժմ ոստիկանության Արմավիրի բաժանմունքում են:
Արմավիրում լուրեր են շրջանառվում, որ վիճաբանողների մեջ եղել է նաեւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին` Հայկ Խլղաթյանը: Ըստ խոսակցությունների` նա զինծառայող է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել