HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Որ մի ապահով երկրում է ըսպես բան հնարավոր, օր մարդն աշխատի, 6 ամիս աշխատավարձ չստանա»

«Մուշա-2» 2-րդ թաղամասում շինարարություն իրականացնող բանվորներն ու վարորդներն արդեն 6-րդ ամիսն է՝ «Գլենդել հիլզ» կազմակերպությունից չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք աշխատավարձը: Անցյալ տարի շինարարները 2-3 բողոքի ակցիաներ կազմակերպեցին: Այդ ժամանակ շինարարական կազմակերպությունից խոստումներ էին հնչել, թե մինչեւ նոր տարի կուտակված աշխատավարձի պարտքը կմարվի:

Այսօր զայրացած շինարարները որոշել էին կրկին անգամ իրենց բողոքը հասցնել տեղական եւ մարզային իշխանություններին: Օրն աշխատանքային չէր, եւ որեւէ իշխանավոր նրանց բողոքներին այդպես էլ ականջալուր չեղավ:

«Էդ ցրտուն ու կրակին շենքի պատերը քարից ապլիցովկա ենք էրել, վերջը աշխատել ենք, մենք մեր գործն էրել ենք, բայց, օրինակ, ընձի հունիս ամսից փող են պարտք,-հայտնեց Միշա Մովսիսյանը,- հունվարի 29-ին քանիմ կոպեկ փող տվեցին ու վերջ: Տվածներն էլ ինչ էր, հեչ՝ 100 հազար դրամ փող են տվել սաղ բրիգադին, ամեն մեկիս 10 հազար դրամ փող է հասել, ըսին՝ ըդիկ ավանսն է: 300 հազարից ավելի փող ունիմ ստանալու, բայց ինչխոր ձեռ առնին, կըսեն սպասեք, լավ կեղնի, կուդանք ձեր փողը, բայց ինչքան սպասենք, 6-7 ամիս է կսպասենք, խիղճն էլ լավ բան է»:

«Սաղ կարուսելները սարքինք, բակերը սիրունցրինք, բայց հըլը ոչ մի կապեկ չենք ստացել,- դժգոհեց զոդման աշխատանքներին մասնակցած մի երիտասարդ,- շենքերը հանձնեցին, հըմի էլ կխաբեն օր-օրի փողը չեն տա: Տեսնինք ինչ կեղնի, երեւի հավաքվինք դատարան տանք: Կըսեն ապահով Հայաստան…որ մի ապահով երկրում է ըսպես բան հնարավոր, օր մարդն աշխատի, 6 ամիս աշխատավարձ չստանա, մենակ մեր «չապահով», «անհույս» ու «անկապ» երկրում կըրնա ըսպես բան էղնի»:

Բողոքի ակցիային մասնակից վարորդներից մեկն էլ, ով չուզեց ներկայանալ, տեղեկացրեց, որ իրենց բրիգադի անդամները ստացել են միայն օգոստոս ամսվա աշխատավարձը: Շատերը, ովքեր աշխատել են շինարարությունում սեփական տեխնիկայով, չեն ստացել ոչ աշխատավարձ, ոչ էլ տեխնիկայի վարձակալական գումարը:

«Ես, օրինակ, 750 հազար դրամ ստանալիք ունիմ: Օր օրի կգցեն, ընկել ենք շուն ու կատվի օրը՝ «ուրբաթ օրը համեցեք, տար»: Մեր գործը Պողոսյան Տիգրանի հետ է, ամեն անգամ հենց աշխատավարձ գուզենք, կըսե՝ սպասեք, բայց ինչքան ըսպասենք, հեչ մարդ չի ըսե: «Լավ կըլինի, ապեր, դուք աշխատեք»: Ահա իրանց պատասխանը»:

Մեկնաբանություններ (1)

Վ. Ա
Որ մի երկրում, պայմանագրով աշխատողին կստիպեն ետին թվով նոր պայմանագիր ստորագրել և նրա քրտինքով արդեն աշխատածի գումարը 50-ից 150 հազար դրամով կրճատեն: Ով չի ստորագրի նա այլևս չի աշխատի`-Դրսում ինչքան ուզեք սոված մարդիկ կան, նրանք դրա կեսին էլ են համաձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter