HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտյանը հանդիպել է բլոգերներին և սոցցանցերի ակտիվ օգտատերերին

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բլոգերների և սոցիալական ցանցերի մի խումբ ակտիվ օգտատերերի հետ: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել բլոգերներին՝ հրավերն ընդունելու համար և շեշտել, որ հանրային հատվածի հետ անմիջական համագործակցությունը կարևոր նպաստ է բերում  կրթության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման մասնակիցները նախարարին ներկայացրել են  բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել  են ավագ դպրոցների գործունեությանը, բուհական ընդունելության ընթացակարգին և շտեմարաններին, դպրոցական դասագրքերին, ասպիրանատական տեղերի հատկացմանը, գիտական կոչումներին և  աստիճանաշնորհմանը, ինչպես նաև միջազգային կրթական ծրագրերին, տարկետման իրավունքին և բազմաթիվ այլ խնդիրների:

Նախարարը սպառիչ պատասխանել է բոլոր հարցերին, որոնց շուրջ ծավալվել է բուռն ու շահագրգիռ քննարկում: ՀՀ-ում սպասվող առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ ԿԳ նախարարի կողմից կրթական մի քանի հաստատությունների ղեկավարների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերին, որոնց  հետ կապված՝ բլոգերներն ու Ֆեյսբուքի օգտատերերը ներկայացրել են իրենց մոտեցումներն ու կարծիքները:

Հանդիպման մասնակիցներն այս համատեքստում դրական են գնահատել նախարար Ա. Աշոտյանի հանրային  գործունեությունը և  քաղաքացիական ակտիվությունը, ինչը, ըստ մասնակիցների, նպաստում է նաև կրթական խնդիրների և ոլորտում բարձրացված հարցերի օպերատիվ լուծմանը: Հանդիպումն անցել է անկաշկանդ և  ջերմ մթնոլորտում՝ ոչ պաշտոնական ձևաչափով:

«Ես շատ եմ սիրում քննադատություն. եթե քննադատական խոսքը բովանդակային խնդիր է պարունակում, դա ինձ համար հաճելի է, որն հետո վերեծվում է ինտելեկտուալ պայքարի և գործունենության խթանի: Ուզում եմ խնդրել բոլորիդ, որ այսուհետ ևս ակտիվորեն հետևեք կրթության ոլորտին և ներկայացնենք ձեր դիտարկումները: Հավատացնում եմ, որ դրանք անհետևանք և անարձագանք չեն մնա »,- հանդիպման ավարտին դիմելով բլոգերներին՝ նշել է  ՀՀ ԿԳ նախարարը: Ակս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter