Գրավոր հարցում է ուղարկվել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը` ներկայացնելու հրապարակումը հաստատող նյութերը
Այսօր www.galatv.am կայքում զետեղվել է հրապարակում` «Նախընտրական կաշառքի հետքերով» վերնագրով, ըստ որի` Գյումրիում տեղի է ունենում համատարած ցուցակագրում և ընտրակաշառք է բաժանվում` նախագահի թեկնածուներից մեկի օգտին ձայների հավաքագրման նպատակով:
Հեռուստաընկերությունը, վկայակոչելով ահազանգող բնակիչներին, հրապարակման մեջ նշել է, թե մարդիկ տարբեր խմբերով շրջում են տնետուն` քաղաքացիներին առաջարկելով 5000 -10 000 դրամ ընտրակաշառք:
Շիրակի մարզի դատախազի ցուցումով նշված հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժին` սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար:
Գյումրիի ոստիկանությունը գրավոր հարցումով դիմել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը` պահանջելով տրամադրել հանցագործության մասին հաղորդումը հաստատող նյութերը: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել