Առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված
Վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատելիորեն աճել է լարվածությունը:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները երեկ գիշերը և այսօրվա ընթացքում առաջնային գծի ողջ երկայնքով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել երկրի հյուսիսային, արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված մարտական դիրքերի շրջանում, որոնց ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել