HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլուզման ահազանգ՝ Արթիկի Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության գրասենյակից

Այսօր՝ ժամը 16.40-ին, ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերությանը պատկանող գրասենյակի տանիքը (Չարենցի փողոցի թիվ 13 շենք): 
Դեպքի վայր է մեկնել Արթիկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից տեղի է ունեցել շենքի երկու մասնաշենքերի տանիքի ազբոշիֆերների նստվածք` համապատասխանաբար 25 և 35 քմ, ինչն իրենից ներկայումս փլուզման վտանգ չի ներկայացնում:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` հրշեջ - փրկարարները սահմանազատել են տարածքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter