
Թիվ 4/22 ընտրատեղամասում քվեարկել է 46 ընտրող 1800-ից
Ընտրությունների մեկնարկից 1 ժամ 15 րոպե անց Երևանի Արաբկիր համայնքի 4/22 ընտրատեղամասում քվեարկել է 1800 ընտրողից ընդամենը 46-ը:
Հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Բորիս Հայրապետյանը «Հետքին» ասաց, որ ժամը 9:15-ի դրությամբ խախտումներն չեն արձանագրվել, արձանագրություններ չեն կազմվել: Նրա խոսքով` ընտրողների անձնագրերում դրված դրոշմակնիքների ցնդելու դեպքեր ևս ժամը 9:15-ի դրությամբ չեն արձանագրվել:
Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 4/22 ընտրատեղամասում ընտրությունների հենց մեկնարկից արդեն հերթեր էին գոյացել: Հարցին, թե ինչով է բացատրում ընտրողների պասիվությունն այսօր` Բորիս Հայրապետյանը պատասխանեց. «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այլ հանգամանքներ էին: Կային մեծամասնական և համամասնական: Մանավանդ մեծամասնականները աշխատում էին իրենց ընտրողներին հանել ոտքի»:
Մեկնաբանել