52-ամյա Արմենակը խեղդվել է Սեւանում, իսկ 35-ամյա Ալեքսանը` թունավորվել օձի խայթոցից
Երեկ` ժամը 20.20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Սևանա լճից՝ Շորժա գյուղի լողափնյա հատվածում, տեղի ուժերով դուրս է բերվել քաղաքացի, և անհրաժեշտ է բժշկական օգնություն:
Տեղում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ 1959 թ. ծնված Արմենակ Ավագյանը ջրում լողալիս ստացել է սրտի կաթված և մահացել է մինչ բժիշկների ժամանումը:
Նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.10-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոց է հոսպիտալացվել է Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ 1976 թ. ծնված Ալեքսան Ներսիսյանը:
Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել