
Միկրոավտոբուսը ուղևորներ է տեղափոխում ընտրատեղամաս
Ժամը 10:00-ին Ախուրյանում տեղակայված թիվ 35/04 ընտրատեղամասին մոտեցավ մեկ միկրոավտոբուս: Մոտ 15 ընտրող միաժամանակ մտավ ընտրատեղամաս, քվեարկեցին եւ նույն միկրոավտոբուսով էլ հեռացան: Ընտրողներից մեկից փորձեցինք տեղեկանալ, թե ինչով է պայմանավորված նման վարքագիծը: Զրուցակիցս, որ 70-ամյա կին էր, տեղեկացրեց, որ իրենց հարեւանն է միկրոավտոբուսի վարորդը, որոշել է ցանկացողներին բերել ընտրատեղամաս: Կինը Ախուրյանի թիվ 35 շենքի բնակիչ էր:
Ժամը 10-անց 15րոպեի դրությամբ այս ընտրատեղամասում արդեն քվերակել էր 60 ընտրող 1509-ից:
Թիվ 35/06 ընտրատեղամասում, որ նույնպես տեղակայված է Ախուրյանում, 10-անց 40 րոպեի դրությամբ 1904 ընտրողից քվեարկել էր 73 ընտրող: Ախուրյանի մեկ այլ ընտրատեղամասում`35/05-ում ժամը 10-անց 45-ի դրությամբ 1352-ի ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 62-ը:
Մեկնաբանել