HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ցուցակներով ճշտումներ անող անձինք՝ Մալաթիա-Սեբաստիայի ընտրատեղամասերում

«Հետքի» թղթակիցը հաղորդում է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 191 դպրոցում  տեղակայված 8/22 եւ 8/23 ընտրատեղամասերի դիմաց կայանած է 3 ավտոմեքենա՝ սովետական «Զապորոժեց» մակնիշի 25 SU 447, Մերսեդես մակնիշի 30 SU 937 եւ OPEL VECTRA մակնիշի 27 UU 534 պետհամարանիշներով: Ավտոմեքենաներում նստած անձանց ձեռքներին թղթեր կան եւ նրանք նշումներ են անում ընտրատեղամաս մտնողների անվան դիմաց: Բացի այդ, ընտրատեղամասի դիմաց 15-ից ավելի խմբված երիտասարդներ կան, որոնք մոտենում են եկողներին:

8/22 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Իռա Մարգարյանն ասել է, որ դրսում կատարվողի հետ ինքը գործ չունի եւ պատասխանատու է միայն տեղամասի ներսում տիրող դրության համար, մինչդեռ ներսում, ըստ մեր թղթակցի, կուտակումներ են եւ տպավորություն է, որ հրահանգված է ակտիվորեն գալ ընտրության: Այս պահի դրությամբ  8/22 ընտրատեղամասում 2,177-ից 250-ը արդեն քվեարկել է:  

«Հետքի» թղթակիցը դիմել է ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկան, կապիտան Լյուդվիգ Հարությունյանին հարցով, թե ինչու չի հեռացնում ցուցակներով նշումներ անող անձանց կամ տեղամասի առջեւ խմբված երիտասարդներին:  Ոստիկանը պատասխանել է, որ ավտոմեքենաները դպրոցի տարածքից դուրս են, իրենք իրավասու չեն ինչ-որ բան անելու:

«Մենք հսկում ենք 50 մ շառավղով դպրոցի տարածքը,- ասել է ոստիկանը,- խմբված երիտասարդներին էլ չեն խոչընդոտում, որովհետեւ նրանք չեն խանգարում ընտրությունների ընթացքին, բացի այդ՝ հանձնաժողովի նախագահը չի դիմել նման խնդրանքով»: 

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter