
Բագրատյանն անպատասխան չի թողնի լռության օրը Սարգսյանի արած հայտարարությունը
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամլո խոսնակ Կարինե Հարությունյանը «Հետքին» հայտնեց, որ 9:57-ի դրությամբ շատ տեղամասերում 200-ից ավելի մարդ արդեն քվերակել էր, ինչը կասկածելի ակտիվություն է:
«Քիչ առաջ մեզ զանգահարեց մի քաղաքացի եւ ասաց, որ 7/27-ում եւ 8/28-ում Արմեն Բաղդասարյան ու Կարապետ անուններով անձինք բաց քվեարկություն են անցկացնում. այսինքն՝ քվեարկում են, տալիս մարդկանց ու ասում, որ գցեն քվեատուփի մեջ: 3/03-ում Արկադի Էվոյան անունով տնօրենը ունի տեղական դիտորդի վկայական, բայց որեւէ ՀԿ չի ներկայացնում: Ահազանգ ենք ստացել, որ կնիքները մաքրվում են թաց անձեռոցիկով»,- նշեց Կ. Հարությունյանը:
Վերջինս նաեւ շեշտեց, որ ՀՀԿ-ական թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը խախտել է Ընտրական օրենսգրքի պահանջները եւ բացահայտ քարոզչություն կատարել լռության օրը՝ հայտարարելով, որ իր վստահված անձանց զիջում է Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին: Ըստ Կ. Հարությունյանի՝ իրենք պատրաստվում են պաշտոնապես պատասխանել այդ քայլին:
Մեկնաբանել