Սերժ Սարսյանը քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե հանուն ինչի՞ է քվեարկել, Սերժ Սարգսյանն ասել է. «Քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու մեր ընտանիքների ապահովության համար»:
Մեկ այլ հարցին, թե ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ իր հորդորներն արդյո՞ք տեղ հասել են, Սերժ Սարգսյանը նշել է, որ դա պարզ կլինի, երբ ընտրությունների արդյունքներն ամփոփվեն: Այս մասին հայտնում է Ս. Սարգսյանի նախընտրական շտաբը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել