
ԵԿՄ-ական երիտասարդները հավաքված են տեղամասերի առաջ. ոստիկանները դիտորդի դերում են
Մալաթիա-Սեբաստիա համայնքից «Հետքի» թղթակիցը հաղորդում է, որ տեղամասերի առաջ կուտակումներ շատ կան: 8/17 տեղամասում 1942 ընտրողից 412-ն արդեն մասնակցել է քվեարկությանը:
Թիվ 90 դպրոցում տեղեկայված 8/05, 8/06, 8/07 տեղամասերի առջեւ հավաքված են «Երկրապահի» նշանով երիտասարդներ, որոնք համակարգում են ընտրողների ժամանումը, մոտենում նրանց: Ամենաակտիվը 8/05 տեղամասն է, որի նախագահ Վահագն Դավթյանը նշել է, որ տեղամասից դուրս տեղի ունեցողն իր իրավասությունների մեջ չի մտնում:
Հատկանշական է, որ ոստիկանները տեղամասերից 50 մ շրջանագծից դուրս չեն հրավիրում ԵԿՄ-ականներին, ինչը համարվում է օրենքի խախտում: Փոխարենը նրանք մեր լրագրողին հայտնել են, որ մուտքի մոտ կանգնածները ուղղակի թաղամասի ընտրող բնակիչներն են:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել