
10/18 ընտրատեղամասի նախագահը խորհրդարանական ընտրությունների համեմատ պասիվություն է նկատում
Նելսոն Ստեփանյանի անվ. հիմնական դպրոցում տեղակայված 10/18 ընտրատեղամասում ժամը 16:40-ի դրությամբ քվեարկել է 1849 ընտրողից մոտ 750-ը:
Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Դավիթ Ղազարյանը «Հետքին» ասաց, որ խախտումներ չեն արձանագրվել: «Շատ նորմալ ընթանում է»,- հավելեց նա:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների համեմատ այսօր մի փոքր պասիվություն է նկատվում: «Ժամանակ կա, շատ հնարավոր է՝ վերջում ավելի ակտիվ ժողովուրդը գա»,- ասաց Դավիթ Ղազարյանը:
Ժամը 16:40-ին թանաքը նոր էին թարմացրել, և հանձնաժողովի նախագահը փորձարկում էր դրոշմակնիքը: Հանձնաժողովում ասում էին, որ թանաքը կջնջվի 5 օրից:
Նելսոն Ստեփանյանի անվ. հիմնական դպրոցի առաջին հարկի պատին, որից թեքվելով՝ ընտրողները մտնում են նույն հարկում տեղակայված ընտրատեղամաս, ամրացված էր Սերժ Սարգսյանի լուսանկարը կաթողիկոսի լուսանկարի հետ:
Մեկնաբանել