Շփման գծում հակառակորդն ակտիվ է
ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ վերջին երեք օրերի ընթացքում հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծի ողջ երկարությամբ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն փետրվարի16ից 18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը “СВД” և «Իստիգլալ» տիպի դիպուկահար զենքերից:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և շփման գոտու ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել