Ծաղկաձորի քաղաքապետը վերահսկիչի ստուգումներից հետո հետեւություններ է արել
Հարցազրույց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի հետ
Հրազդան քաղաքում երկաթահանքի շահագործումը արդյո՞ք չի ազդի Ծաղկաձոր քաղաքի վրա:
Անկեղծ ասած, ես չեմ տիրապետում հանքի լավ ու վատ կողմերին, բայց եթե տեխնիկապես դա իրականում ազդելու է և վնասակար է, մենք էլ դրան դեմ ենք: Իսկ եթե էկոլոգիապես որևէ խնդիր չի առաջացնում, ես խնդիր չեմ տեսնում:
Կառավարությունից որքա՞ն բնապահպանական գումար եք ստանում, և ի՞նչ ուղղությամբ են ծախսվում այդ գումարները:
Այս տարի 1000 ծառ է տնկվել: Այդ ծառերը պահպանվում են, չենք տնկել տնկելու համար, խնամվում են, որպեսզի ծառ դառնան, ոչ թե ինչ-որ ցուցանիշ ապահովել, որ էս տարի էսքան ենք տնկել: Այս տարի բնապահպանական գումար չենք ստացել:
2010 թ.-ին վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքում Ծաղկաձոր քաղաքում մի շարք խախտումներ են արձանագրել: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել վնասը վերականգնելու համար:
Հետևություններ ենք արել և աշխատում ենք` բոլոր տեսակի վնասները վերականգնելու համար: Մեղավոր անձինք կպատժվեն, որովհետև դրանք տարբեր մեկնաբանությունների առիթ են հանդիսացել. հնարավոր է որ` տարընթերցումների: Բայց հիմնականում բոլոր խախտումները և թերությունները վերացվում են քաղաքապետարանի կողմից այսուհետ չկրկնելու առումով:
Ծաղկաձորցիների հետ զրուցելիս նրանք նշում էին, որ ամենուր հողերն ու աշխատանքը քաղաքապետինն են ու նրա բարեկամներինը: Ի՞նչ կասեք այս մասին:
Դե, քաղաքապետն էլ ունի բարեկամներ, որոնք այս համայնքի բնակիչներն են, և ամենուր բառը մի քիչ չափազանցված է: Ի՞նչ պետք է ասեմ: Բոլոր իրավունքները տարածվում են բարեկամների վրա նաև:
Նելլի Կարապետյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել