HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քվեատուփի կնիքը վնասված է եղել, 1300 քվեաթերթիկ` 1000 ընտրողի դիմաց

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» կազմակերպության անդամ, Արարատի մարզի 17/05 ընտրատեղամասի դիտորդ Նարինե  Էսմայելը «Հետքի» թղթակցին քիչ առաջ  հաղորդել է մանրամասներ կատարված լցոնման դեպքի մասին:

Նրա տեղեկացմամբ` քվեաթերթիկների հաշվման գործընթացի սկսվելուց հետո պարզվել է, որ քվեատուփի կնիքը վնասված է եղել մի կողմից, ինչն էլ հաստատում է, որ լցոնում տեղի է ունեցել:

Ընդ որում, ըստ Նարինեի, հաշվման գործընթացի ավարտից հետո պարզվել է, որ քվեատուփում կա 1300 քվեաթերթիկ: Իսկ գրանցամատյանում ստորագրած անձանց թիվը մոտ 1000 է, այսինքն` 300 ձայնով պակաս: Նարինե Էսմայելը հաղորդել է«Հետքի» թղթակցին, որ այս ամենը ձայնագրված է: Սակայն, ինչպես նշում է մեր լրագրողը, վերահաշվարկից հետո ՏԸՀ-ի նախագահն ասել է, որ թերթիկներն ու ստորագրությունները համապատասխանում են իրար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter