HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդները ոգեկոչեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը

Հունիսի 22-ին՝ ժամը 05.00-ին, Հայրենական մեծ պատերազմի մեկնարկից ուղիղ 70 տարի անց, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հարյուրավոր երիտասարդներ հավաքվել էին «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ՝ ոգեկոչելու Մեծ հայրենականի զոհերի հիշատակն ու դատապարտելու պատերազմները։

Ակցիայի մասնակիցներից յուրաքանչյուրը հիշում էր իր պապերին,  հարազատներին, որոնք, ռազմի դաշտում թե թիկունքում, ամեն օր հերոսություն էին ցուցաբերում՝ հանուն հաղթանակի։

«Հիշատակի հերթափոխ» խորագրով ակցիան համախմբել էր նախկին ԽՍՀՄ տարբեր քաղաքներ՝ Մոսկվան, Երևանը, Ալմաթին, Բաքուն, Բիշքեկը, Դուշանբեն, Մինսկը, Սանկտ Պետերբուրգը, Թբիլիսին։ Մասնակիցները հիշեցին Հայրենական մեծ պատերազմի հայտնի ու անհայտ հերոսներին, վառեցին իրենց հիշատակի մոմը և մեծարեցին պատերազմի վետերաններին։

Ակցիային մասնակից երիտասարդները վստահ էին, որ այսուհետև ամեն տարի հունիսի 22-ին վառվելու են հիշատակի մոմեր, և ոչ թե լսվելու է տանկերի ու ինքնաթիռների աղմուկը։ Նրանք նշում էին, որ նման ակցիաներով է նաև կերտվում խաղաղությունը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter