HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հավասար դարսված քվեաթերթիկներ` Սերժ Սարգսյանի օգտին

Արտաշատի 17/02 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվման գործընթացի ժամանակ պարզվեց, որ քվեատուփի վրա աջ կողմի կնիքը բացակայում է:  Ընտրատեղամասի  հանձնաժողովի նախագահ Հրաչյա Հովհաննիսյանը դեպքի առթիվ մեկնաբանեց, թե իրենց հատկացրել են ընդամենը երկու կնիք. մեկով կնքվել է հիմնական, մյուսով` շրջիկ քվեատուփը: Այդ պատճառով յուրաքաչյուրի վրա առկա է մեկական կնիք` ասաց նա:

Բայց մի ուշագրավ իրողություն: «Հետքի» օպերատորը այս պահին նկարահանում է` ինչպես են քվեատուփից հանվում հավասար դարսված քվեաթերթիկների տրցակներ, բոլորը` առանց բացառության քվեարկած Սերժ Սարգսյանի օգտին: Արդեն ութերորդ այդպիսի տրցակն է հանվում քվեատուփից:

Իսկ երբ քվեատուփից հանվում են խառը դասավորված քվեաթերթիկները, ձայների գերակշիռ մասը Րաֆֆի Հովհաննիսյանինն է:  Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հր. Հովհաննիսյանին խնդրեցինք մեկնաբանել` ինչու են հավասար դարսված քվեաթերթիկները բոլորը Սերժ Սարգսյանի օգտին: Պատասխանեց, որ չի կարող որևէ մեկնաբանություն տալ:   

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter