
Շենգավիթի 3 տեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ է տարել
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի 3 տեղամասերից ստացած արդյունքները վկայում են այդ տարածքում Րաֆֆի Հովհհաննիսյանի համոզիչ հաղթանակի մասին: Ընդհանուր հաշվով այդ 3 տեղամասերում 1479 հոգի քվեարկել է «Ժառանգության» առաջնորդի օգտին, գործող նախագահը հավաքել է 1021 ձայն:
Ավելի մանրամասն տվյալները հետևալն են՝
թիվ 12/15 ՝ Րաֆֆի Հովհհաննիսյան - 543, Սերժ Սարգսյան – 310:
թիվ 8/32՝ Րաֆֆի Հովհհանիսյան – 470, Սերժ Սարգսյան – 361:
թիվ 12/03՝ Րաֆֆի Հովհհանիսյան 466, Սերժ Սարգսյան – 350:
(տվյալները ստացված են տեղամասերից վերցված քաղվածքներից):
«Հետքի» թղթակցի փոխանցմամբ, այդ տեղամասերում քվեարկությունն ընդհանուր առմամբ հանգիստ է անցել, առանց լուրջ միջադեպերի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել