Փոխնախարարը մասնակցել է տարածքային զարգացման փորձնական ծրագրերի մեկնարկին
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Բրյուսելում մասնակցեց Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում իրականացվող տարածքային զարգացման փորձնական ծրագրերի տեղեկատվական խորհրդաժողովին եւ ծրագրերի մեկնարկի միջոցառմանը: Վ. Տերտերյանը միջոցառումներին մասնակցում է որպես Հայաստանի տարածքային զարգացման փորձնական ծրագրերի ազգային համակարգող` Եվրոպական արտաքին գործերի ծառայության` Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածքային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գ. Վայգենդի հրավերով:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալի կողմից ներկայացվեցին ՀՀ-ում իրականացվող տարածքային զարգացման ծրագրերը, դրանց մեթոդաբանություններն ու տարածքային զարգացման ծրագրերի իրականացման ինստիտուցիոնալ կառույցները, ինչպես նաեւ տարածքային կառավարման տարբեր ոլորտներում արձանագրված զարգացումները:
Տեղեկատվական խորհրդաժողովի ընթացքում քննարկվեցին տարածքային զարգացման փորձնական ծրագրերի արդյունավետ իրականացմանն ուղղված հարցեր: Ակնկալվում է, որ ԵՄ կողմից փորձնական տարածքային զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանին կտրամադրվի ֆինանսական աջակցություն:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել